Չինաստանը պլանավորում Է մինչև տարեվերջ երկրի 50 խոշորագույն քաղաքներում 5G ցանցերի համար 50 հազարից ավելի բազային կայաններ կառուցել: Այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արդյունաբերության և ինֆորմատիզացիայի նախարարության տեղեկատվության և հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Հան Սյան:
«Նախնական պլանի համաձայն, այս տարի մենք մտադիր ենք 5G ցանցերի համար 50 հազարից ավելի բազային կայաններ կառուցել մեր երկրի 50 խոշորագույն քաղաքներում»,- հայտարարել է Հան Սյան:
Նա ելույթ է ունեցել 5G տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված համաժողովում, որը կազմակերպվել է Smart China Expo-2019 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում: Հան Սյանը նշել է,որ հուլիսի վերջի դրությամբ գերատեսչությունը սարքավորումների արտադրության արդեն յոթ թույլտվություն է տվել 5G ցանցերի ծավալման համար:
«Հաջորդ փուլում Չինաստանը մտադիր է արագացնել 5G ցանցերի ստեղծումը, ամբողջ երկրում ակտիվորեն առաջ տանել հինգերորդ սերնդի ցանցերի ծավալումը, որոնք բնութագրվում են առաջավոր տեխնոլոգիաներով, բարձր որակով և արդյունավետությամբ»,- ասել է նա։
Այս մասին հաղորդել է РИА Новости-ն:

