Չինաստանը պատրաստ Է հինգ միջուկային պետությունների և Զինաթափման ժնևյան խորհրդաժողովի երկխոսության շրջանակներում քննարկումներ անցկացնել լայն շրջանակի հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ռազմավարական կայունությանը: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիին՝ հայտարարել են ՉԺՀ-ի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունում:
Չինաստանը հանձնառու Է գլոբալ անվտանգության կոլեկտիվ, համընդհանուր, կոոպերատիվ և կայուն հայեցակարգերի, Չինաստանը միշտ խաղաղության կառուցող Է եղել ամբողջ աշխարհում, ավանդ Է ներդրել գլոբալ զարգացման բնագավառում և պաշտպանել միջազգային կարգը»,- հայտարարել են գերատեսչությունում՝ պատասխանելով այն հարցին, թե ՉԺՀ-ին հարկավոր Է արդյոք ԱՄՆ-ի հետ այնպիսի պայմանագիր, ինչպիսին Ռուսաստանն առաջարկել Է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին:
ԱԳՆ-ում նաև նշել են, որ Չինաստանը պատրաստ Է քննարկումներ անցկացնել ամբողջ աշխարհում խաղաղությանն ու անվտանգությանը աջակցելու գործում իր պատշաճ ավանդը ներդրելու համար: