ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնում է, որ կորոնավիրուսի ծագման հարցում Չինաստանը շարունակում է աշխատել առանց թափանցիկության:
Պետքարտուղարը նշել է, որ Չինաստանը նույնիսկ այսօր երկրի կառավարությունը ամերիկացի գիտնականներին թույլ չտվեց այցել Չինաստան և Ուհանի լաբորատորիա:
«Մենք գիտենք, որ դա սկսվել է մեկ (լաբորատորիայում), բայց պետք է դա պարզենք: Համավարակը թեժ փուլում է: Մենք դեռևս չենք ստացել այն թափանցիկությունն ու հրապարակայնությունը, որի կարիքը Չինաստանից ունենք»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը:
Պոմպեոն նաև մեղադրանքներ է հնչեցրել ԱՀԿ-ի դեմ և նշել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի օգնում Չինաստանից կարևոր տվյալներ հավաքելու գործում:
Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Պոմպեոն: