Չինաստանը ու ևս մի քանի երկիր հրաժարվել են իրանական նավթի մատակարարումներից, որ խուսափեն ամերիկյան պատժամիջոցների ազդեցության տակ հայտնվելուց։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Այդ երկրներն են Հնդկաստանը, Թուրքիան, Հարավային Կորեան և Ճապոնիան։
Ինչպես նշել է Իրանի խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Ռահիմա Զարեն, այդ 5 երկրները, ինչպես նաև Թայվանը, Հունաստանն ու Իտալիան այս տարվա մարտին ամեն օր ձեռք են բերել 1․6 մլն բարել նավթ։