Չինացիներն իրենց բջջային հեռախոսները փոխում են աշխարհում մյուս երկրների ներկայացուցիչներից առավել հաճախ։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով Deloitte խորհրդատվական ընկերության անցկացրած հետազոտության արդյունքներին։
Համաձայն ստացված տվյալների՝ չինացի օգտատերերի մոտ 80 տոկոսը հեռախոս է գնել 2017-ից հետո։ Այդ կատեգորիայի օգտատերերի թիվն աշխարհում կազմում է 58 տոկոս։
Deloitte-ում նման իրավիճակի պատճառ են անվանում սարքերի նոր ֆունկցիոնալ հնարավորություններն ու հայրենական բյուջետային բրենդների թվի ավելացումը։
Գրում է shantnews.am-ը։