ՈՒԵՖԱ-ն հայտնել է, որ Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2022 թվականի եզրափակիչը Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքից տեղափոխվել է:
«Նման որոշում եվրոպական կառույցն ընդունել է Գործկոմի հերթական նիստից հետո: Չեմպիոնների լիգայի ընթացիկ տարվա եզրափակիչը կընդունի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը:
ՈՒԵՖԱ-ն շնորհակալություն ու երախտագիտություն է հայտնում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին` նրա աջակցության, ինչպես նաև եվրոպական ակումբային ֆուտբոլի հեղինակավոր մրցաշարի եզրափակիչն առկա ճգնաժամի պատճառով Ֆրանսիա տեղափոխելու որոշման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: