Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերում ամփոփել է ընդունելության քննությունները։
«Գնահատման և թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն 2020 թվականի միասնական ընդունելությանը հայտագրվել է 11979 դիմորդ: Միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ, դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ, ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները, որից բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել են 8706 դիմորդ: Թափուր տեղերի համար երեկ ավարտված մրցույթով ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը»,- նշել է նախարարը։
Արայիկ Հարությունյանը նշել է, որ շուրջ 12 հազար դիմորդներից, որոնք մասնակցել են ընդունելության քննություններին, դրական գնահատականներ ստացած և չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբեր ամսին հեռակա ընդունելության ժամանակ պահպանելով իրենց գնահատականները դիմել բուհեր և ըստ էության այն համակարգը, որ այս պահին մշակում են, շատ քիչ հնարավորություն է տալիս, որ իրենք կարող է չընդունվեն։
Նախարարի խոսքով՝ լուծել են նաև գերազանց գնահատական ստացած և բուհ չընդունված 6 դիմորդների հարցը, նրանց առաջարկվել է իրենց դիմում հայտերի հաջորդ կրթական ծրագրերը և այս առաջարկին արձագանքել է 4 դիմորդ:
«Այսինքն 18 և ավելի գնահատական ստացած և չընդունվածներից 4-ն արդեն ուսանող են, նրանցից մեկն ասել է, որ ինքը հեռակա է դիմելու, մեկն էլ ասել է, որ ինքը կոնկրետ մասնագիտություն է ուզում, իմացել է կարգի մասին և հենց մեկ հայտ է լրացրել»,- ընդգծել է նախարարը։
https://www.facebook.com/arayik.harutyunyan/videos/10158545534228501/