ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտնել է, որ սոցիալական ծրագրերը միտված են չեզոքացնելու կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական հետևանքները:
«Պետք է տեղեկացնեմ, որ արդեն սկսվել են վճարումները չորրորդ և վեցերորդ ծրագրերի շահառուներին»,- ասել է նախարարը։
Եվ մանրամասնել է, թե ինչպես պետք է հասկանալ, արդյո՞ք մարդիկ համարվում են այդ միջոցառման շահառու՝ կայքում լրացնելով համապատասխան պատուհանները:
Նախարարը նշել է․ «Չորրորդ ծրագրերի շահառուների ցանկը թարմացվում է: Եթե ձեր անունը հիմա չգտնեք, ապա, թարմացումից հետո միգուցե գտնեք: Որևէ այլ ծրագրով դեռ այս պահին վճարումներ չեն իրականացվում»։
Զարուհի Բաթոյանի դիտարկամամբ կայքի կետերը լրացնելուց հետո քաղաքացին կտեսնի նաև այն բանկը, որտեղ փոխանցված է իր գումարը, և կարող է գնալ ու ստանալ:
https://www.facebook.com/zaruhibatoyan/videos/1684071908383700/?t=0