Chrome-ն այլևս չի աշխատի որոշ համակարգիչներում

Google Chrome Բրաուզերն այլևս չի աջակցի SSE3 հրամաններ չունեցող x86 պրոցեսորներին, որն իրենից ենթադրում է, որ հիմնականում 2005 թվականից ավելի հին համակարգիչներն ու նոութբուքերը չեն կարողանա ստանալ Chrome-ի թարմացումները։

Այս մասին ասվում է Chrome-ի աշխատանքի վերաբերյալ ներկայացված փաստաթղթում։

Նշվում է, որ առաջիկայում Chrome 87 ու բարձր տարբերակներից օգտվողները կստանան աջակցության դադարեցման մասին հաղորդագրությունը։

Սա վերաբերվելու է միայն Windows-ով աշխատող համակարգիչներին։

 

Ամենաթարմ