fbpx
Հասարակություն

ՃՏՊ Արտաշատի խճուղում. ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի

Հունիսի 2-ին, ժամը 23:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում՝ նախկին ճանապարհային ոստիկանության հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ՃՈ հենակետի պատին. կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Mercedes E 211» մակնիշի ավտոմեքենան բախվել է ՃՈ նախկին հենակետի պատին և մխրճվել պատի մեջ, ինչի հետևանքով մասամբ փլուզվել են հենակետի պատերը և առաստաղը՝ մոտ 9 քմ, առկա է բետոնե առաստաղի մյուս մասի փլուզման վտանգ` մոտ 6 քմ։ Ապամոնտաժման համար անհրաժեշտ է համապատասխան տեխնիկա՝ ամբարձիչ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքնայի ուղևոր Հ.Վ.-ն քաղաքացիների ուժերով դուրս է բերվել արգելափակումից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարներն ուղևոր Գ.Ս.-ին (ծնված 1996 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ