Մայիսի 15-ին, ժամը 12:03-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղի ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ-ին «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Մ., ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե պատնեշին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորները՝ Դ. (ծնված 1986 թ.), Շ. (ծնված 1960 թ.), Ն. (ծնված 2013 թ.) Մ.-երը, հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։