Մայիսի 17-ին, ժամը 10:50-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Գ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Ավտոմեքենան փոսից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։