Հուլիսի 11-ին, ժամը 19:20-ին այլ կանչի մեկնելու ճանապարհին փրկարարները նկատել են, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ բախվել են «Renault» մակնիշի և «BMW» մակնիշի ավտոմեքենաները: «Renault» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Հ.Ե.-ն, հոսպիտալացվել է «Նորք-Մարաշ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Renault» մակնիշի ավտոմեքենան:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։