Հուլիսի 1-ին, ժամը 06:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թոխմախ կենտրոնական գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նուբարաշեն փողոցում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջ.Ե.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը. տուժածներ չկան:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և դադարեցրել գազի արտահոսքը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։