ԱՄՆ-ում և Կանադայում հուլիսի 1-ին բացվեց ազատ գործակալների շուկան, որից հետո ազատ գործակալներն իրավունք ստացան բանակցել և պայմանգիրեր կնքել այլ ակումբների, իսկ թիմերը` փոխանակումներ կատարել:
Ամենաստղային տեղափոխությունը կատարվեց ազատ գործակալ դարձած Կևին Դյուրանտի մասնակցությամբ: Թեթև հարձակվողը «Գոլդեն Սթեյթից» տեղափոխվեց «Բրուքլին Նեթս»: Կայրի Իրվինգը («Բոսթոն») և կենտրոնական Դեանդրե Ջորդանը («ԼԱ Կլիպերս») ևս միացել են նրան:
«Գոլդեն Սթեյթն» Անդրե Իգուդալային ուղարկել է «Մեմֆիս», իսկ «Բրուքլինից» ստացել է Դեանջելո Ռասելին:
Մեկ այլ փոխանակման արդյունքում «Բոսթոնը» ստացել է «Շարլոտի» խաղարկող ու առաջատար Կեմբա Ուոքերին, իսկ Թերի Ռոզիրին ուղարկել հակառակ ուղղությամբ:
«Բոսթոնի» մեկ այլ բասկետբոլիստ, կենտրոնական Էլ Հորֆորդը տեղափոխվել է «Ֆիլադելֆիա»:
Նախորդ կանոնավոր առաջնության հաղթող «Միլուոկիի» խաղարկող Մալկոմ Բրոգդոնը կարիերան շարունակելու է «Ինդիանայում», իսկ նրա գործընկեր Ռիկի Ռուբիոն վերադառնում է «Ֆինիքս»:
NBA-ի նախկին ամենաարժեքավոր բասկետբոլիստ Դերիկ Ռոուզը կարիերան կշարունակի «Դետրոյթում», իսկ ահա Դերիկ Ֆեյվորսն ու Ջեյ Ջեյ Ռեդիկը` նոր կազմ հավաքած «Նյու Օրլեանում»:

