fbpx
Աշխարհ

Հունիսի 10-12-ը կիրականացվեն մի շարք թռիչքներ

Քաղաքացիական ավիացիան Facebook-ի էջում հայտարարություն է տարածել։ Ավիացիան հայտնել է, որ հունիսի 10-12-ը կիրականացվեն մի շարք թռիչքներ: Հայտարարության մեջ ասված է.

«Հարգելի քաղաքացիներ

Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 10-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 09:00, ժամանում դեպի Երևան 12:35):
Ս․ թ․ հունիսի 10-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:30, ժամանում դեպի Երևան 17:30):
Ս. թ. հունիսի 11-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):
Ս․ թ․ հունիսի 12-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:40):

Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։

Հարգանքով՝
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»,- ասված է հայտարարության մեջ։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=945910439184526&id=118681645240747

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ