Ֆրանսիացի տղամարդը դատապարտվել է ազատազրկման՝ ՊՍԺ-ի խաղացող ձևանալով` հյուրանոցի հաշիվը չվճարելու համար, հայտնում է Get French Football News-ը։
Նա ժամանել է Լիզիե քաղաք՝ մասնակցելու Ֆրանսիայի երիտասարդական գավաթի «Լիզիե»-ՊՍԺ հանդիպմանը:
Հյուրանոցում նա ասել է, որ փարիզյան ակումբի խաղացող է։ Երկու գիշերվա համար վերջինս պետք է վճարեր 227 եվրո։ Դուրս գալու ժամանակ տղամարդը խնդրել է հաշիվն ուղարկել իր «գործակալին» իր տրամադրած հեռախոսահամարով: Սակայն պարզվել է, ոչ համարը չի գործում։
Այսպիսով, դատարանը օրինախախտին դատապարտել է երկու ամսվա ազատազրկման։

