Հասարակություն

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կգործի Կարմիր խաչի տաղավարը

Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի հիշատակի օրվան նվիրված երթի ամբողջ ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում՝ Հիշատակի պուրակին կից, կգործի Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) առաջին օգնության տաղավարը: Հատուկ պատրաստվածություն անցած թիմն ու կամավորները կարիքի դեպքում առաջին օգնություն կցուցաբերեն քաղաքացիներին։

ՀԿԽԸ կամավորները կշրջեն նաև համալիրի տարածքում՝ անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն ցուցաբերելու և խմելու ջուր տրամադրելու համար, ինչպես նաև հերթապահություն կսահմանեն հուշահամալիրի խորանում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ