fbpx
Իրավական

Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը հացադուլ է հայտարարել

Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը հացադուլ է հայտարարել: Այս տեղեկությունը հաստատեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Արմեն Տեր-Սահակյանը պահանջում է ազատ արձակել իրեն, վերանայել գործը:

«Նա այս պահին գտնվում է հացադուլավորների համար նախատեսված խցում, այս պահին չեմ կարող ասել, թե իրադարձություններն ինչ ընթացք կստանան»,- ասաց Նոնա Նավիկյանը:

Արմեն Տեր-Սահակյանն արդեն 23 տարի է՝ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։

Նրան դատապարտել էին մահապատժի, այնուհետև պատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ՝ Վանո Սիրադեղյանի գործով ցուցմունք չտալու համար:

Աղբյուր՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ