fbpx
Աշխարհ

Կոնգրեսում կկայանա Թրամփի իմպիչմենտի գործընթացում առաջին քվեարկությունը

Հհինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության վերաբերյալ բանաձևը: Այս մասին, ինչպես հայտնում է The Washington Post-ը, հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Աղբուրի փոխանցմամբ՝ բանաձևը հաստատելու է հանրային լսումների ընթացակարգը և թույլ է տալու հրապարակել վկաների հարցաքննությունների ձայնագրությունները:

Պատգամավոր Ջիմ Մակգովերնը հայտնել է, որ այս շաբաթ բանաձև կներկայացնի պաշտոնանկության հիմքերի վերաբերյալ հետաքննության թափանցիկությունն ապահովելու համար: Այսպիսով, սա կլինի պաշտոնանկության գործընթացի վերաբերյալ առաջին պաշտոնական քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում:

Կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության անդամներն այժմ հետաքննություն են անցկացնում Թրամփի պաշտոնանկության գործընթացի շրջանակում, իսկ Հանրապետականները նրանց մեղադրում են, որ գործընթացը չի ձևակերպվել պատշաճ կերպով՝ չի դրվել ընդհանուր քվեարկության: Փելոսին հայտարարել է, որ դրա անհրաժեշտություն չկա, քանի որ հանձնաժողովներն ունեն բոլոր իրավունքները հետաքննություն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ Թրամփի նկատմամբ պիմպիչմենտի գործընթաց սկսելու մասին հայտարարությունը արվել էր  սեպտեմբերի 25-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ