Քոնորը Պորյեի հետ մենամարտի ժամանակ կոտրել է ոտքը

«UFC-264»-ի շրջանակում կայացավ Քոնոր Մակգրեգորի և Դաստին Պորյեի միջև մենամարտը, որը պատմության ընթացքում երրորդն էր:

Դաստին Պորյեն շատ արագ կարողացավ հասնել հաղթանակին, քանի որ Մակգրեգոր կոտրեց ոտքը:

Մրցավարը հաղթանակը, տեխնիկական նոկաուտով, շնորհեց մրցակցին: Մրցավարների որոշումանը դժգոհ վերաբերմունք արտահայտեց Քոնորը և հայտարարեց, որ այսքանով դիմակայությունն ավարտված չէ:

Հիշեցնենք, որ 2014 թվականին Մաքգրեգորը առաջին ռաւնդում նոկաուտի ենթարկեց Պորյեին, իսկ 2021-ի հունվարին կայացած երկրորդ մենամարտում ամերիկացին երկրորդ ռաունդում նոկաուտի շնորհիվ կարողացավ ռևանշի հասնել։

Ամենաթարմ