fbpx
Աշխարհ

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, ապաքինվել է ևս 5 մարդ

Հարևան Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք, հայտնում է երկրի կաառավարության հեղինակած Stopcov.ge կայքը։

Նշվում է, որ հիվանդությունից ապաքինվել է ևս 5 պացիենտ ու այժմ Վրաստանի հիվանդանոցներում կորոնավիրուսից շարունակում է բուժում ստանալ 211 հիվանդ։

Հուլիսի 31-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ՝ Վրաստանում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսի 1168 դեպք, իսկ վարակը հաղթահարել են 940-ը։

Կորոնավիրուսից մինչ այս Վրաստանում մահացել է 17 մարդ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ