fbpx
Կառավարություն

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառում. ովքե՞ր են շահառու

Մարտի 2-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց նոր ծրագիր, որի նպատակը մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող և կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով սոցիալական որոշակի խնդիրների առաջ կանգնած ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելն է:

Այս նախաձեռնությունը հասցեագրված է ՀՀ 200 հազար երեխաների և յուրաքանչյուր երեխայի համար պետությունը կտրամադրի միանվագ 26,500 ՀՀ դրամ:

«Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որտեղ առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը

-Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին.

-Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և երեխայի ծնողներից ոչ մեկը կամ միայնակ ծնողը չի ունեցել գրանցված աշխատանք 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չի ընդունվել ժամանակավոր  կամ մշտական գրանցված աշխատանք 2020 թ. մարտի 12-ից  մինչև 2020 թ. մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում.

-Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով` յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով և այլ հանգամանքներ.

-Սույն միջոցառման իմաստով ընտանիքը կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչև 18 տարեկան երեխաները և նրա ծնողները մշտապես բնակվում են Հայաստանում և 2020 թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվծում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում.

Դիմումները կարող եք ներկայացնել օնլայն տարբերակով. համակարգը կգործի ապրիլի 10-ից, իսկ դիմումները կարող եք լրացնել այս կայքում:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառմանը ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ` անցնելով այս հղումով:

Աղբյուրը` ՀՀ կառավարության պաշտոնական կայք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ