Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից հայտնում են, որ կորոնավիրուսով վարակված 101 ամյա կինը ապաքինվել և դուրս է գրվել ԲԿ-ից:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս գրվեց 101 ամյա կինը
1919 թվականին ծնված Սիմոնյան Նազանին մայիսի 16-ին Նորքի տուն-ինտերնատից նոր կորոնավիրուսային վարակ նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց կորոնավիրուսային հիվանդություն` երկկողմանի թոքաբորբով: Վիճակը գնահատվեց ծանր` հաշվի առնելով նաև տարիքը:
Մեկ շաբաթից ավել նա գտնվել է Վերակենդանացման բաժանմունքում, ստացել է համարժեք դեղորայքային բուժում, վիճակի որոշակի կայունացումից հետո տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բլոկ` բուժումը շարունակելու: Բուժման ավարտին թեստի կրկնակի բացասական պատասխանից հետո Նազանի Սիմոնյանը լիարժեք բուժված դուրս է գրվել»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/tsovinar.khachatryan.1/posts/4221343234572339