Աշխարհ
09:00 21/03/2020

Կորոնավիրուսը չունի լաբորատոր ծագում. Գիտնականներ

Գիտնականների միջազգային խումբը ուսումնասիրություններ է իրականացրել և ըստ նրանց կորոնավիրուսն առաջացել է բնական էվոլյուցիոն գործընթացի արդյունքում և խոսք չի կարող գնալ լաբորատոր պայմաններում պատրաստված վիրուսի մասին

Գիտնականները կատարել են SARS-CoV-2-ի գենոմի և դրան հարակից վիրուսների հաջորդականությունների համեմատական վերլուծություն և չեն հայտնաբերել որևէ ապացույց, որ վիրուսը կարող էր  արհեստականորեն ստացվել լաբորատորիայում:

Այս մասին հայտնում է Naked Science-ը:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ