fbpx
Քաղաքականություն

Պուտինն անցնում է ցմահ կառավարման, որը կազդի ՀՀ-ի վրա

Համաշխարհային համաճարակի պայմաններում դճվար է խոսել այլ օրակարգերի մասին, բայց ամեն դեպքում որոշ իրադարձություններ կան, որոնց խորքային նշանակությունը չի թողնի, որ շրջանցեք այդ ամենը:

Ռուսաստանը այսօր պատմական տեսանկյունից գտնվում է հետաքրքիր ժամանակահտվածում, որտեղ սկսվել է մի գործընթաց, որը միգուցե շատերի համար դեռևս շոշափելի չէ, բայց այն արդեն մեկնարկել է: Հիմա եկեք մանրամասնորեն խոսենք այդ մասին:

Ինչպես գիտեք Ռուսաստանի քաղաքական բովանդակության հիմնական գաղափարախոսը դեռևս սովետական ժամանակներից եղել ու մնում է ФСБ կոչվածը, որը իրականում նույն սովետական КГБ է, որը ոչ մի կադրային ու գաղափարական փոփոխությունների չենթարկվեց, որի հետևանքով էլ Ելցինյան էպոխան քաղաքական առումով պարտություն կրեց: Ելցինյան չխմորված ժողովորդավարությունը որոշակի առումով քաոտիկ իրավիճակ էր ստեղծել երկրի կառավարման բոլոր համակարգերում, և այդ քաոտիկ իրավիճակը քարոզչական միջոցներով բանեցվեց իրական ժողովրդավրության դեմ, արդյունքում այդպես էլ ժողովրդավարությունը մինչև վերջ չընկալած ռուսաստանյան հասարկությունը սկսեց նաև ատել այն: Այդ ֆոնի վրա նրանք առաջ բերեցին «ուժեղ լիդերի» գաղափարը և ամբողջ իշխանությունը կենտրոնացրեցին մեկ անձի շուրջ:

Ինչ են նրանք հասկանում ուժեղ լիդեր ասելով` ընդամենը մեկ բան, որ Ռուսաստանը անհնար է կառավարել դեմոկրատական ինստիտուտցիոնալության շրջանակներում, և միայն կայսերապաշտական տրամաբանությունը կարող է ապահովել առաջընթաց ու անվտանգություն, այսինքն այսօրվա Ռուսաստանը ոչ միայն իր արտաքին ձգտումներում է կայսերապաշտական, նաև ներքին կառավարման էությունն էլ է այդպիսին: Ռուսաստանում նույնիսկ մասնավոր սեգմենտում տիրող խաղի կանոններն էլ են «ուժեղ լիդերի» ասվածի մեջ, և ցանկացած տնտեսվարող, անկախ իր բիզնես ծավալներից ստեղծում է ուժեղ լիդերի ու կախյալ կատարողների աշխատանքային հարաբերություններ, որն էլ համակարգված ձևով միջին և միջինից բարձր չինովնիկական դասի հովանավորչությամբ վերհասկվում է հանուն ինքնակալի շահերի: Սա այսօրվա Ռուսաստանի համառոտակի նկարագիրն է:

Հիմա Ռուսաստանում սկսվել է մի գործընթաց, որի նպատակը այս ամենին հարատևություն հաղորդելն է, այսինք ուժեղ առաջանորդով կառավարելու գործընթաց` Վլադմիր Պուտինի կերպարով դարձնում են ցմահ, այսինքն Պուտինը այլևս չհռչակված ցար է, որը կիշխի այնքան ժամանակ, որքան ինքը կկամենա: Թվում էր,որ այս վերջակետից հետո մնացածը այլևս կարևոր չէ, բայց արի ու տես,որ այս ամենին զուգահեռ կատարվում է մի հետաքրքիր բան, որը շատերի համար միգուցե ոչինչ չի ասում, բայց իրականում այդ ամենի մեջ կա շատ խորհրդավոր սցենար, որը արդի ռուսական միահեծան կառավարմանը կարող է տալ դինաստիոն տրամաբանություն:

Վլադիմիր Պուտինի չեկիստ զարմիկը,պետական աջակցությամաբ հիմնադրում է սեփական կուսակցություն և պատրաստվում է մասնակցել ընտրություններին: Սա չի կարող այս փուլի համար լինել սովորական նեպոտիզմի դրսևորում,այս ամենի խորքում կա ուժեղ լիդերի ու այդ լիդերի դինաստիոն շարունակության սցենար, որը իհարկե դեռևս վերջնականապես չխմորված գաղափար է, բայց այն անձնիշխանության պարագայում, որ կա Ռուսաստանում, բոլոր առումներով կարող է իրողություն դառնալ:

Այս ամենի մասին խոսեցի, որովհետև այս պահի դրությամբ ռուսատանյան իրականությունը գտնվում է բախտորոշ ժամանակահատվածում,մի կողմից տնտեսությունը գահավիժում է, մյուս կողմից երկիրը քսան տարի պոպուլիզմով իշխած անհատը ուզում է գնալ ցմահ կառավարման, հետն էլ քաղաքականացնում է սեփական տոհմին:Այս ամենը էլ ավելի է խորացնելու Ռուսաստանում քաղաքական ու տնտեսական անկումները, որն էլ շատ հնարավոր է բերի դանդաղ կատակլիզմների, իսկ նման դեպքերում ցնցումները միայն բուն կայսրության տարածքում չեն լինում, այն ամբողջությամ կարող է տարածվել տվյալ կայսրության, քաղաքական, ռամազմական և նաև տնտեսական ազդեցության գոտիներով, իսկ դա նշանակում է, որ անկախ մեր այսօրվա ներքին ժողովրդավարությունից,մենք անմասն չենք կարող մնալ նմանատիպ ցնցումներից` հատկապես ռազմական ու տնտեսական առումով:

Մենք այսօր ուզենք, թե չուզենք համակարգային առումով գտնվում ենք այդ միջավյրում, որտեղ փլուզվող տնտեսությամբ երկրում մոլեգնում է կայսերական դինաստիոն կառավարման չերևացող վտանգը, որը միգուցե միջին վիճակագրական ռուսաստանցու համար սովորական բան է, բայց մեր նման ժողովուրդների համար դա այս պահի դրությաբ կործանարար հետևանքներ կարող է ունենալ, նամանավանդ, երբ աշխարհում ստեղված վիրուսային ճգնաժամը անխուսափելիորեն հանգեցնելու է տնտեսական լուրջ անկումների:

Որոշ մասնագետների կողմից կանխատեսվում է հնարավոր բիֆուրկացիոն երևությներ: Այս իրավիճակում հայաստանյան իշխանությունը կանգնում է ընտրության առջև, արդյո՞ք այդ ընտրությունը կլինի աշխարհի զարգացման ընթացքը զգացող ու շոշափող կայսրության պրովոկացիոն ականները չեզոքացնող, սեփական ինքիշխանությունը տնտեսական քաղաքականության վերածող համոզմունք, թե կրկին մնալու ենք մասնակի հարցերի կոսմետիկ լուծումներով ուրախացող:

Ցանկացած նման իրավիճակ, ոչ միայն լուրջ մարտահրավերներ ու խնդիրներ է առաջացնում,նաև քաղաքականապես գրոհելու հնարավորություն է տալիս ցանկացած փոքր երկրի: Երբեք չմտածեք, որ փոքր երկրները մեծ խաղերում չեն կարող դիվիդենտներ շահել, և մենք առանց կաշկանդվելու պետք է հասկանանք, որ մենք աշխարհում ունենք մեր հասանելիքը, որը ոչ մեկը նվեր չի տալու, պազապես քաղաքական մտքի ճկունությամբ պետք է այն նվաճել:

Գլոբալ վերադասավորումներ ասելով առաջին հերթին պետք է հասկանալ` համագործակցության նոր հարթակների ձևավորում, իսկ այդ հարթկաները մեկ կամ երկու օրում չի ձևավորվում, այն շատ երկար գործընթաց է, որտեղ հիմնականում պահանջվում է քաղաքական ինտելկտի ու փորձառության առակայություն: Արդյո՞ք այսօր մեր իշխանությունը ունակ է գեներացնելու այնպիսի գործընթացներ, որոնք թույլ կտան ժամանակի ընթացքում սահուն կերպով ու առանց լուրջ կորուստների դուրս գալ ռուսական քաղաքական միջավայրի սահմանափակող ազդեցությունից, և փնտրել նաև այլ լուսատու պատուհաններ: Ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ այսօրվա իշխանությունում շատ քիչ անհտաներ կան, որ կարող են զգալ քաղաքական պրոցեսները ակադեմիական հարթությունում, որովհեև այս ամենը ինչքան էլ զարմանալի թվա ցնցումների առումով, միևնույն է այն էվոլուցիոն գորրծընթացն է, որ միայն քաղաքական խորքային պատկերացումներ ունեցողը կարող է ծավալվել այս ամբողջ պրոցեսի մեջ: Փաշինայնը պետք է հասկանա, որ այս ամենից հետո հակահեղափոխություն կոչվածին նույնիսկ հակահեղափոխականները չեն հավատա, և հիմա նա ոչ թե պիտի մտածի նրանցից պաշտպանվելու մասին, այլ սեփական թիմը ավելի քաղաքական ու ինտելեկտուալ դարձնելու մասին: Եթե սրա փոխարեն նախապատվությունը տրվի օպորտունիստ շուստրիներին,ապա մենք կրկին կմնանք ռուսական քաղաքական միջավայրի կաշկանդվածության մեջ:

Գագիկ Քամալյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ