Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 252 082 դեպք, որոնցից 235 030-ն` առողջացած, 5101-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 5413 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 759 նոր դեպք: Ունենք 614 առողջացած, 26 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1185 է:
ԱՆ-ից տեղեկացնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 10766 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 639 000 թեստավորում: