Կուրտուա. Մի անգամ Բեյլը բաց թողեց թիմային ընթրիքը, քանի որ 23:00-ին պառկում է քնելու

Հրապարակող՝

Կուրտուա. Մի անգամ Բեյլը բաց թողեց թիմային ընթրիքը, քանի որ 23:00-ին պառկում է քնելու

Ամենադիտվածներ

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան պատմել է, թե ինչպես են թիմի հարձակվող Գարեթ Բեյլն ու կիսապաշտպան Տոնի Կրոսը մի անգամ բաց թողել թիմի ընթրիքը.

«Բեյլին թիմում գոլֆիստ են անվանում: Նրան մեկ բառով նկարագրելը դժվար է: Նա շատ տաղանդներ ունի:

Ես ապրում եմ Մադրիդում ծնված ու մեծացած մարդկանց պես:

Ուշ ժամերի եմ ընթրում, ուշ եմ պառկում քնելու. այդպիսի ապրելակերպ ունեմ:
Մի անգամ երեկոյան մենք ամբողջ թիմով ընթրում էինք, բայց Բեյլն ու Տոնի Կրոսը չեկան: Նրանք համարեցին, որ ընթրիքը շատ ուշ ժամի է նշանակված: Մենք պայմանավորվել էինք 21:30 հանդիպել ռեստորանում, մոտ 22:15 սկսեցինք ընթրել, իսկ կեսգիշերին մոտ սուրճ խմեցինք:

Գիշերը ժամը 01:00-ի սահմաններում պառկում ենք քնելու, քանի որ մարզումն առավոտյան 11-ին է սկսվում: Կարծում եմ` սա հիանալի ժամ է: Բայց Գարեթն ասաց. «Ես չեմ կարող գալ տղաներ, քանի որ 23:00-ին պառկում եմ քնելու»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում HLN-ը:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ