«Բավարիայում» այժմ հանդես եկող կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն ամռանը կարող էր համալրել «Մանչեսթեր Սիթիի» շարքերը: Այս մասին հայտնում է Marca-ն:
«Բարսելոնան» բրազիլացու տրանսֆերը առաջարկել է մի քանի ակումբների, որոնց մեջ եղել է նաև «Մանչեսթեր Սիթին»:
«Սիթին» հրաժարվել է տրանսֆերից, քանի որ տեղափոխությանը դեմ է եղել Պեպ Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ այս ամռանը Կոուտինյոն «Բավարիա» է տեղափոխվել վարձավճարով: