Վարձավճարով «Բավարիայում» հանդես եկող «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆելիպե Կոուտինյոն կմնա կատալոնական ակումբում։
Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Կիա Ջուրաբչյանը։
Նշվում է, որ բրազիլացին մտնում է թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ծրագրերի մեջ ու նա հավաստիացրել է Կոուտինյոյին, որ կիսապաշտպանը լինելու է իր թիմի առանցքային խաղացողներից մեկը։