Հասարակություն

100 միլիոն դրամ՝ COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին. խոսնակ

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Խոսնակը նշել է, որ 100 միլիոն դրամ է հատկացվելու համայնքային ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցներին։

«Երևանի քաղաքապետի որոշմամբ, քաղաքապետարանի պարգևատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի համայնքային ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցներին, որոնք ներգրավված են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում»,- ասված է գրառման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ