fbpx
Զինված Ուժեր

Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր Երևանում

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն:

«Այսօր ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ԶՈւ և երեկ Հայաստան ժամանած ՌԴ ԶՈւ մասնագետների խորհրդակցություն, կատարվել է աշխատանքների պլանավորում, քննարկվել են տեխնիկական հարցեր, հստակեցվել է վերապատրաստվող խմբի կազմը:

Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կբացազատվի այսօր ժամը 14:00-ին Երևանում և պատրաստ կլինի ընդունել առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն:

Նմուշառումը կկատարեն ՀՀ ԶՈւ, իսկ հետազոտությունը ՌԴ ԶՈւ մասնագետները:

մանրամասները առաջիկայում՝ «Զինուժի» տեսանյութում»,- գրել է նա

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈՒ մասնագետների թիմը ապրիլի 7-ին ժամանել է Հայաստան, ավելի մանրամսն այստեղ:

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/2805335702835905

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ