fbpx
Աշխարհ

Արդյո՞ք Covid-19- ը առաջացնում է շաքարախտ առողջ մարդու մոտ. Channel4

Որոշ ժամանակ է, ինչ շրջանառվում է այն հանգամանքը, որ շաքարային դիաբետ ունենալը կարող է մեծացնել Covid-19-ով վարակվելու և մահվան վտանգը:

Օքսֆորդի համալսարանի և Լոնդոնի հիգիենայի ու արևադարձային բժշկության դպրոցի ուսումնասիրության մի նախագիծ, որում դիտարկվում են 17 միլիոն NHS զեկույցներ, ենթադրում է, որ «չկառավարվող» շաքարախտ ունեցող մարդիկ (չնայած բուժմանը, արյան շաքարը դեռևս չափազանց բարձր է) ավելի հավանական է, որ կվարակվեն կորոնավիրուսով, քան նույն տարիքի և սեռի մարդիկ, առանց շաքարախտի:

Բայց վերջին օրերին լուրեր են տարածվել, որ կորոնավիրուսը կարող է իրականում առաջացնել շաքարային դիաբետ նախկինում առողջ հիվանդների մոտ: Հետազոտողները ասում են, որ նրանք կուսումնասիրեն՝ արդյո՞ք կորոնավիրուսը կարող է առաջացնել դասական 1-ին տիպի կամ  2-րդ տիպի շաքարախտ կամ նոր տիպի շաքարախտ՝ որպես գլոբալ հետաքննություն:

Եկեք տեսնենք ի՞նչն է մեզ հայտնի և ի՞նչը՝ ոչ։

Ի՞նչ ապացույցներ ունենք

Հունիսի 12-ին, աշխարհի տասնվեց ակադեմիկոսներ New England Medicine ամսագրում մի հոդված են հրապարակել՝ ուրվագծելով հնարավոր կենսաբանական մեխանիզմը, որով Covid-19-ը կարող է շաքարախտ առաջացնել:

Հետազոտողները պնդում են, որ սկզբնական փուլում գտնվող շաքարախտը և նյութափոխանակության բարդությունները նկատվել են Covid-19-ով հիվանդների մոտ:

Այս հետազոտությունը հիմնված է երեք փաստաթղթերի վրա՝ որպես այս հարցի ապացույց: Նրանցից միայն մեկը նկարագրում է նախկինում առողջ հիվանդի նախնական փուլում գտնվող շաքարախտը. Դա կոնկրետ դեպքի ուսումնասիրություն է, որը դիտարկում է մեկ հիվանդի Չինաստանում:

Մյուս երկու զեկույցները դիտարկում էին այն հիվանդների խմբերը, ովքեր արդեն շաքարային դիաբետ ունեին՝ տեսնելու, թե արդյոք կորոնավիրուսը կարող է վատթարացնել հիվանդի վիճակը, թե՞ ոչ:

Բիրմինգհեմի համալսարանի բջջային նյութափոխանակության ավագ դասախոս դոկտոր Գաբրիելա դա Սիլվա Խավիերը նշում է,-«Մեջբերված ուսումնասիրություններից ոչ մեկը բացահայտ կերպով չի նկարագրում Covid-19-ի պատճառով առաջացած շաքարախտը»:

Նա ավելացնում է,- « Այնուամենայնիվ, առայժմ վկայակոչված տվյալները հայտարարել որպես Covid19-ը շաքարախտի և շաքարախտի բարդությունների պատճառ, այնքան էլ ճիշտ չէ»: Այնուամենայնիվ, նա առաջարկում է, որ խելամիտ կլինի սերտորեն ուսումնասիրել այդ հանգամանքը:

Դոկտոր Ռիյազ Պաթելը՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի սրտաբանության դոցենտ և խորհրդատու սրտաբանը, ասել է,-«Առայժմ չկան հստակ տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Covid-19-ը նոր շաքարախտ է առաջացնում կամ բարդացնում է առկա շաքարախտը: Այնպես որ հետագա ուսումնասիրությունները անհրաժեշտ են»:

Դոկտոր Պաթելը նշում է, որ կան որոշ խառնող գործոններ, երբ խոսքը վերաբերում է շաքարային դիաբետին և կորոնավիրուսին:

«Մենք գիտենք, որ ցանկացած սթրես առաջացնող հիվանդություն կարող է առաջացնել արյան մեջ շաքարի մակարդակի ժամանակավորապես բարձրանում, և դա մենք տեսնում ենք, օրինակ, սրտի կաթվածների ժամանակ: Նաև մարդիկ, ովքեր ավելի հավանական է, որ կվարակվեն Covid-19-ով, կարող են ցանկացած դեպքում շաքարախտի զարգացման վտանգ ունենալ»:

Դա նշանակում է, որ դժվար է ասել, թե արդյոք ինչ-որ մեկի մոտ շաքարախտ առաջացել է կորոնավիրուսային վարակի պատճառով,  թե՞ հնարավոր է, որ դա առաջացել է այլ պատճառով` օրինակ քաշի, ինչը կարող է մեծացնել ինչպես ( 2-րդ տիպի) շաքարախտի, այնպես էլ բարդացված Covid-19 հիվանդության հավանականությունը:

Եվ Լորա Հեյզլերը, Աբերդինի համալսարանի մարդկային սննդի պրոֆեսորը, նշում է ևս մեկ հավանական տարբերակ,- «Պետք է հասկանալ, թե արդյոք շաքարախտը իրականում առաջացել է  Covid-19-ի պատճառով, թե մինչև Covid-19-ը, քանի որ որոշ մարդիկ կարող են ունենալ ​​շաքարախտ՝ առանց ախտանիշների»:

Այս մասին ե՞րբ հստակ տեղեկություն կիմանանք

Նավեդ Սաթարը՝ Գլազգոյի համալսարանի մետաբոլիկ բժշկության պրոֆեսորը, ասել է. «Սա միանշանակ կարևոր հարց է, որին հետևում են շատ բժիշկներ, բայց մենք պետք է տեսնենք, թե ինչ է պատահում շաքարախտով հիվանդների հետ հետագա 1-2 տարվա ընթացքում, հաստատելու կամ հերքելու այդպիսի ռիսկերը»։

Հետազոտողները այլ մասնագետների հետ ստեղծում են գլոբալ շտեմարան՝  Covid-19-ին առնչվող շաքարախտի դեպքերին հետևելու համար, հույս ունենալով, որ ավելի շատ պատկերացում կստանան: Նրանք ասում են, որ կուսումնասիրեն, արդյոք կորոնավիրուսը կարող է առաջացնել դասական 1-ին կամ 2-րդ տիպի շաքարախտ կամ նոր տիպի շաքարախտ:

Այսպիսով`

Մի քանի լրատվամիջոցներ հայտնում են, որ կորոնավիրուսը կարող է շաքարախտ առաջացնել նախկինում առողջ հիվանդների մոտ, այն բանից հետո, երբ մի խումբ գիտնականներ թեմայի վերաբերյալ հոդված են հրապարակել առաջատար բժշկական ամսագրում:

Գիտնականները չհրապարակեցին իրենց պնդմանը վերաբերող որևէ ապացույց։ Նրաք, վերցրել էին մի թուղթ, որը նկարագրում էր Չինաստանում մեկ հիվանդի:

Այնուամենայնիվ, նրանք նախանշեցին կենսաբանական մեխանիզմ, որով Covid-19-ը կարող է հանգեցնել շաքարախտի և/կամ էլ ավելի խորացնել գոյություն ունեցող շաքարախտը:

Այլ փորձագետներ կարծում են, որ սա հարց է, որը արժանի է հետաքննության, բայց կարող է երկար ժամանակ պահանջել հստակ պատասխաններ ստանալու համար: Հետազոտողները, ովքեր հրապարակել են հոդվածը, ստեղծել են գլոբալ տվյալների բազա՝ Covid-19-ին առնչվող շաքարախտի հավանական դեպքերին հետևելու համար, որը նրանք հույս ունեն, որ ավելի շատ պարզաբանում կտա:

Աղբյուրը՝ Channel4։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ