fbpx
Առողջապահություն

Եթե այսպես շարունակվի, կունենանք COVID-19-ային այն իրավիճակը, որը եղել էր հոկտեմբերին

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշել է, որ  Հայաստանում, եթե բնակչությունը, տնտեսավարողները պահպանեն անվտանգության կանոնները, նոր սահմանափակումներ մտցնելու կարիք չի լինի. հակառակ դեպքում՝ արագ տեմպով ավելացման պարագայում դրանց կիրառումը չի բացառվում:

Նրա խոսքով՝ նոր սահմանափակումներ կլինեն, թե ոչ՝ կախված է քաղաքացիներից: «Եթե մենք՝ բնակչությունը, տնտեսավարողները պահպանենք անվտանգության կանոնները, որևէ սահմանափակումների գնալու կարիք չի լինի: Եթե իրադարձությունները շարունակվեն այնպես, ինչպես երեկ, որ մեկ օրում 700-ից ավելի դեպք արձանագրվի, բնականաբար, չի բացառվում, որ կարող ենք դիմել արդեն այլ սահմանափակող միջոցառումների: Սակայն, եթե պահպանենք անվտանգության կանոնները, յուրաքանչյուրս լինի պատասխանատու, գուցե մենք կարողանանք կանգնեցնել վարակի տարածումը»,- ասաց Աբովյանը:

Մասնագետը նկատել է, որ հունվարի 15-ից հետո անվտանգության կանոնները չեն պահպանվում, մարդիկ դիմակներ չեն կրում, փակ տարածքներում սոցիալական հեռավորությունը չի պահպանվում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ