fbpx
Առողջապահություն

Հոսպիտալացման սպասող քովիդով հիվանդ անձ այս պահին չունենք․ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի մասին։

Նա ասաց, որ ունենք հիվանդացության նվազում, բայց մահվան դեպքերի թիվը շարունակում է բարձր մնալ։ Ավանեսյանը հույս հայտնեց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կնվազեն նաև մահացությունների դեպքերը։

Նախարարը նշեց, որ հիվանդացության տեմպի նվազումը թույլ է տալիս, որ չլինեն հոսպիտալացման սպասող հիվանդներ։ Նա ասաց, որ այս պահին որևէ սպասող անձ չկա, հոսպիտալացման կարիք ունեցող բոլոր անձինք հոսպիտալացված են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ