Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 17-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 411838 դեպք, որոնցից 383368 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 18574 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 5734 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 1723 նոր դեպք, ապաքինվել են 1668-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 24 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8253 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2846177 թեստավորում։