ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․
«20-րդ ծրագրի միանավագ 68.000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր մարտի 1-ից հունիսի 15-ը առնվազն 1 օր հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներ) կամ անհատ ձեռնարկատերեր՝
1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
2) հանրային սննդի ծառայություններ.
3) զբոսաշրջային ծառայություններ.
4) նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
5) սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
6) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
7) կինոթատրոնների գործունեություն.
8) լուսանկարչության բնագավառում գործունեություն.
9) ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
10) կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
11) ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
12) խաղատների գործունեություն.
13) առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ:
Կատարված փոփոխությամբ այս ցանկին ավելացան նաև միկրոձեռնարկատիրության սուբյեկտները: Ըստ նախնական տվյալների ծրագրից կօգտվի 37 հազար քաղաքացի, բյուջեն կազմում է 2.5 միլիարդ դրամ:
Սիրելի հայրենակիցնե՛ր, պիտի հաղթահարենք կորոնավիրուսային ճգնաժամը ու վերադառնանք մեր բարեկեցության կառուցման գործին և կառուցենք Հայաստանը նորովի»։
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2679937955659916?__cft__[0]=AZVHiwAz5ruyvP6SoFv9qGGuKxNPwGOQ1JFrH4_KCsw20AZ7RUwyykNZrTekdtz2YSV-R3aUluMKIw1fA7eLc8P3GVp_mNA7H25ypoZqRmduzcWnZeWr1msorR_8Gsp3d4GdymPkXZw-Al_wkbocsEcLfcrv6mx5Tjy4Rsr3f5kL2HHbjRrcnY-nJ9VsjeBpjfr4kWJ4Beelwz0ehnf0o-qSXGYpQYLHvvvvBqVy2wrXMJGrjWctLIS7rjnALEo7qio&__tn__=%2CO%2CP-R

