ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր ԱԺ ամբիոնից ասաց, որ ԼՀԿ-ն պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Սակայն, Մարուքյանը նշեց, որ չի պատկերացնում, թե ինչպես են կազմակերպվելու խորհրդարանական ընտրությունները, «երբ մեր եղբայրները և քույրերը գտնվում են ադրբեջանական բանտերում»։ Նա ասաց, որ չի պատկերացնում խորհրդարանական ընտրությունները, երբ պատերազմում նահատակված զինծառայողների ճանաչման գործընթաց է գնում ու նրանց հարազատները սպասում են արդյունքների։
Մարուքյանը հայտնեց, որ իրենք արդեն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների դասընթացներ են սկսել։
ԼՀԿ ղեկավարն իր խոսքի վերջում ասաց․ «Ցրեք խորհրդարանը և գնանք արտահերթ ընտրությունների։ Սպասում ենք այդ պրոցեսին»։