fbpx
Աշխարհ

Ովքե՞ր են Crocus-ի ահաբեկչության գործով կալանավորված մյուս անձինք

Մերձմոսկովյան «Crocus City Hall» ժամանցային կենտրոնի համերգասրահում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության գործով մինչև մայիսի 22-ը կալանքի տակ է առնվել ևս 3 մեղադրյալ։ Այս որոշումը կայացրել է Մոսկվայի Բասմանի դատարանը։ Հանդիպումն անցել է փակ դռների հետևում։

Խոսքը երկու նոր մեղադրյալի՝ եղբայրներ Դիլովար և Ամինչոն Իսլոմովների և կասկածյալի՝ ձերբակալվածների հոր՝ Իսրոյլ Իսլոմովի մասին է։

Հետաքննության տվյալներով՝ ահաբեկիչներից մեկը՝ Շամսիդին Ֆարիդունին, խմբավորման մեջ ներգրավել է Ամինչոն Իսլոմովին, որը ունի չորս երեխա (երեքը՝ այլ ամուսնությունից)։ Մինչ այդ նա աշխատել է որպես ավտոբուսի վարորդ։

Բացի այդ, նախնական տվյալներով, Իսլոմովները վաճառել են և չեն անվանափոխել այն սպիտակ Renault մեքենան, որով ահաբեկչության հեղինակները փորձել են լքել Ռուսաստանը:

Նշվում է, որ Դիլովար Իսլոմովը ծնունդով Տաջիկաստանի մայրաքաղաք Դուշանբեից է, ունի Ռուսաստանի քաղաքացիություն։ Նա ծնվել է 1999 թվականին, աշխատում է որպես տաքսու վարորդ։

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, մեղադրյալը ունեցել է Renault մակնիշի ավտոմեքենա, որով ահաբեկիչները փախել են հանցագործության վայրից, սակայն նա այն վաճառել է փետրվարին։ Միևնույն ժամանակ, մեքենայի փաստաթղթերը և ԱՊՊԱ պայմանագիրը եղել են Իսլոմովի մոտ և չեն վերաձևակերպվել: Ինքը՝ Դիլովարը, ապրում էր Տվերի մարզում։

Ամինչոն Իսլոմովն իր հերթին ունի Ռուսաստանի քաղաքացիություն և դարձյալ աշխատում է որպես տաքսու վարորդ։ Նա 2024 թվականի հունվարից ներգրավված է եղել հանցավոր խմբի մեջ։ Դատավարության ժամանակ վերջինս հայտարարել է իր անմեղության մասին՝ նշելով, որ ոչնչից տեղյակ չի եղել:

«Հետաքննությամբ պարզվել և կալանավորվել են ևս երեք անձինք, ովքեր օգնություն են ցուցաբերել ահաբեկչության նախապատրաստմանը. նրանք բնակարան են տրամադրել ապրելու համար, մեքենա՝ փոխադրման համար, գումար են տեղափոխել»,- ավելի վաղ ասել էր ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկին:

Վրաերթի հեղինակ դարձած Renault-ի վարորդը նույնպես կալանքի տակ է առնվել մինչև մայիսի 22-ը։ Նա էր հենց առաջին մեղադրյալը Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով:

Նախօրեին դատարանը կալանավորվել էր ահաբեկչության անմիջական կատարման համար մեղադրվող չորս անձի, այսօր էլ՝ 8-րդ անձին, որը բնակարան էր վարձակալել ահաբեկչություն իրականացրած անձանց համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ