fbpx
Աշխարհ

Ցուցարարները զավթել են հեռուստատեսության շենքը. բողոքի ցույցեր Սերբիայում

Սերբիայում զանգվածային հակակառավարական ակցիայի ժամանակ մի խումբ ցուցարարներ ներխուժել են РТС հեռուստատեսության շենք։

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ ցուցարարները գրավել են շենքի երկու մուտքերն ու սկսել հավկիթներ նետել։ Ապա ցուցարաները մտել են հաստատություն և պատերին թռուցիկներ փակցրել։

Ավելի ուշ հատուկ ջոկատայիններն առանց ուժի կիրառման նրանց դուրս են բերել հեռուստակենտրոնից, հայտնել է ՆԳ նախարար Նեբոյշա Ստեֆանովչը։

Բողոքի ակցիաները Սերբիայում ընթանում են դեռ դեկտեմբերի սկզբից։ Պատճառը Կրուշեվաց քաղաքում ընդդիմադիր Բորկո Ստեֆանովիչի վրա գործած հարձակումն էր։ Ընդդիմություը մեղադրել է իշխանությանը բռնության մթնոլորտ ստեղծելու մեջ և կողմնակիցներին կոչ արել դուրս գալ փողոց։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պատրաստվում է այսօր ժողովրդին ուղերձ հղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ