Քսենիա Սոբչակի դեմ ցուցմունք է տվել նրա տնօրենը

Ամենադիտվածներ

Սոբչակը ամեն ինչից գլուխ կհանի. Լերա Կուդրյավցեւա

Կիրիլ Սուխանովը կալանավորվել է շորթման մեղադրանքով։ Կոմերցիոն տնօրենին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Տղամարդը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել։

Քսենիա Սոբչակի հիմնադրած «Осторожно Media» հոլդինգի կոմերցիոն տնօրենն արդեն ցուցմունք է տվել՝ շարունակվող հետաքննության շրջանակներում։ Սուխանովը խոսել է հեռուստահաղորդավարուհու գործունեության մասին, մասնավորապես, որ նա իբր փողի դիմաց դադարեցրել է իր Telegram-յան ալիքներում կոմպրոմատների հրապարակումը։

Արդյունքում որոշվել է ձերբակալել 40-ամյա լրագրողին, սակայն նրան հաջողվել է հեռանալ երկրից։ Ասում են, որ հոկտեմբերի 24-ին Սոբչակը Մինսկից մեկնել է Լիտվա։ Այսօր նրա տանը խուզարկություն է եղել։ Իրավապահներին դիմավորել է հեռուստահաղորդավարի ամուսինը՝ Կոնստանտին Բոգոմոլովը։

Երեկ խուզարկություն է տեղի ունեցել այս գործով մեկ այլ կասկածյալի՝ Tatler-ի նախկին գլխավոր խմբագիր Արիան Ռոմանովսկու բնակարանում։ Նա, ինչպես Կիրիլ Սուխանովը, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով շորթման մեջ։

Այսօր Մոսկվայի Տվերսկոյի դատարանը պետք է խափանման միջոց ընտրի լրատվական ոլորտի աշխատակիցների նկատմամբ։ Հայտնի է, որ քննիչը Սուխանովի եւ Ռոմանովսկու նկատմամբ որպես խափանման միջոց խնդրում է կալանք կիրառել մինչեւ այս տարվա դեկտեմբեր։

Հայտնի է, որ շորթման մասին հայտարարությունը գրել է «Ростех»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը։ Ենթադրվում էր նաեւ, որ գործի հետ առնչություն ունի Թինա Կանդելակիի ամուսինը, որը հանդիսանում է «Ростех»-ի հատուկ հանձնարարությունների տնօրենը։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ