Աշխարհ

Ցուկերբերգի ունեցվածքը գերազանցել է 100 միլիարդ դոլարը

Bloomberg լրատվական կայքի հաղորդմամբ՝ Facebook-ի հիմնադիր և սեփականատեր Մարկ Ցուկերբերգի հարստությունն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդ դոլարը:


Ցուկերբերգի հարստության աճը պայմանավորված էր Facebook-ի արժեթղթերի շրջանառության ավելացմամբ իրեն պատկանող Instagram-ի կողմից նոր Reels ծառայության գործարկման արդյունքում:

Այժմ Ցուկերբերգի ունեցվածքը կազմում է 100 միլիարդ դոլար: Բեզոսը 190 միլիարդ դոլարի ակտիվներ ունի, Գեյթսը` 120 միլիարդ դոլարի: Մինչ այս100 միլիարդ դոլարի շեմը հատել էր ֆրանսիական LVMH նորաձեւության տան գլխավոր բաժնետեր Բեռնար Առնոն, սակայն այժմ նրա ունեցվածքը 81.4 միլիարդ դոլար է կազմում, ինչը նրան թույլ է տալիս զբաղեցնել չորրորդ տեղը համաշխարհային վարկանիշային աղյուսակում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ