Հունաստանում շարունակվում են Մակեդոնիայի հետ համաձայնագրի դեմ հանդես եկողների ցույցերը. հայտնում է РИА Новости-ն:
Ոստիկանությունն երեկ ձերբակալել է 133 անձի և աջակողմյան կազմակերպություններից 10 մարդու:
Դա տեղի է ունեցել ցույցերի ժամանակ և դրանից հետո` անկարգությունների ժամանակ:
Համաձայնագիրը, որի համաձայն` Մակեդոնիան փոխում է իր անվանումը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության, իսկ Հունաստանը այլևս դեմ չի լինում բալկանյան հարևանի` ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելուն, տարաձայնություններ է առաջացրել Հունաստանի բնակչության շրջանում: