fbpx
Հասարակություն

Սփյուռքի նախարարությունում 2018 թվականի դեկտեմբերի պարգևատրումները կազմել են 6 մլն 656 հազար 997 ՀՀ դրամ

Սփյուռքի նախարարությունում 2018 թվականի դեկտեմբերի պարգևատրումները կազմել են 6 մլն 656 հազար 997 ՀՀ դրամ։

«2018 թվականի դեկտեմբերին «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի տնտեսումների հաշվին ՀՀ սփյուռքի նախարարության 72 աշխատակից պարգևատրվել է պաշտոնային դրույքաչափի 50  տոկոսով, որի ընդհանուր գումարը կազմում է 6 մլն 656 հազար 997 ՀՀ դրամ», – Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից։

Նախարարությունից, սակայն, հրաժարվեցին պատասխանել, թե որ աշխատակցին որքան գումարով են պարգևատրել։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդու անձնական տվյալների պաշտպանության ՀՀ օրենքի համաձայն անձնական տվյալների օրինական մշակման, այդ թվում՝ հրապարակման հիմքերից են մարդու համաձայնությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված լինելը, ուստի նախարարությունը հրաժարվում է տրամադրել, թե որ աշխատակիցը որքան գումարով է պարգևատրել», – նշված է նախարարության պատասխանում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ