Ալժիրի կառավարությունն արձակվել է երկրում օրեր շարունակ չհանդարտվող զանգվածային ցույցերի ֆոնին։ Այս մասին հայտնում է նախագահի գրասենյակը։
Ավելի վաղ նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան հայտարարել էր պետության ղեկավարի ընտրությունների հետաձգման, ինչպես նաև այն մասին, որ մտադիր չէ առաջադրվել 5-րդ ժամկետում։
Պետության ղեկավարը ստորագրել է նաև հրաման Բարձրագույն ընտրական հանձնաժողովի արձակման մասին, հանձնաժողովի նախագահ Աբդելվահաբ Դերբալը պաշտոնանկ է արվել։ Ինչպես սպասվում է, երկրում կհայտնվի նոր, անկախ ընտրական հանձնաժողով, որը կվերահսկի ընտրությունների անցկացումը։
Փետրվարի 22-ից Ալժիրում ցույցեր են ընդդեմ Բուտեֆլիկայի՝ 5-րդ ժամկետում առաջադրման։