Այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում Հայաստանի տնտեսական որոշ ցուցանիշներ առանձնացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին կատակեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ իր անհամաձայնությունների թեմայով։
«Ծխախոտի արտադրությունն աճել է մոտ 17 տոկոսով։ Արսենը ստեղ չի չէ՞», – ասաց վարչապետը:
Նա ներկայացրեց նաև հունվար-փետրվարին այլ նեղ ճյուղերում աճի տեմպերը․
Սննդամթերք – 25 տոկոս,
Խմիչքներ – 30 տոկոս, հիմնականում ի հաշիվ կոնյակի,
Հագուստի արտադրություն – 15 տոկոս։