Կարեն Հեքիմյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․
«Արզաքանցյան Տիգրանն ասում է, որ տեսանելի ապագայում (03.04.2022թ) պատրաստվում է «նոր կուսակցության հիմքեր դնել»: Դա նշանակում է, որ այդ կուսակցությունն առայժմ չկա: Սակայն, դա չի խանգարում Փաշինյան Նիկոլին չեղած կուսակցությունը կոչել «արտախորհրդարանական ուժ» և շուրջ 7-8 ամիս շարունակ հանդիպել չեղած կուսակցության չեղած ղեկավարի հետ:
Հիշեցնեմ, որ «արտախորհրդարանական ուժերի» վերջին հանդիպումը կայացել է 2022թ մարտի 26-ին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, ներկա են եղել մի շարք կուսակցապետեր և Արզաքանցյան Տիգրանը, որի ազգանվան դիմաց չկա որևէ կուսակցության անվանում:
Այսպես շարունակվելու դեպքում, մի օր էլ ֆեյք վարչապետ կունենանք:
Հետևենք իրադարձությունների զարգացմանը»: