fbpx
Սպորտ

Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով․ Ամոյանը՝ Եվրոպայի չեմպիոն դառնալու մասին

Նախօրեին ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն հռչակված Մալխաս Ամոյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է իր հաղթանակին։

Նա նշել է, որ դժվարին ճանապարհ է անցել ոսկին նվաճելու համար ու սա հաղթանակ էր, որին երկար է սպասել։

Ամոյանի խոսքով՝ տիտղոսն ինքը նվաճել է հավաքականի մարզիչների, իր անձնական մարզիչների, հորեղբայրներից ու իր հետ մարզվող իր ընկերների շնորհիվ։

Մարզիկն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանին, հայ ու եզդի ազգին՝ քաջալերելով միշտ իր կողքին լինելու համար։

«Մեծ հաղթանակները տրվում են շատ թանկ գնով», – եզրափակել է գրառումը Ամոյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ