fbpx
Սպորտ

Դա նման էր մղձավանջի․ Նեյմարը՝ աշխարհի առաջնությունից հեռանալու մասին

Նեյմարը կիսվել է իր հույզերով 2022 թվականի աշխարհի առաջնությունից Բրազիլիայի հավաքականի հեռանալուց հետո։

Բրազիլացիները 1/4 եզրափակչում պարտվեցին Խորվաթիային (1:1, 11 մետրանոցներով՝ 2:4):

– Դա նման էր մղձավանջի: Ես չեմ կարող հավատալ այն, ինչ տեղի ունեցավ: Այս պարտությունը դեռ երկար կցավեցնի։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բրազիլացի երկրպագուներին աջակցության, թիմի բոլոր խաղացողների հանդեպ ունեցած սիրո և հարգանքի համար։

Ցավոք սրտի, մենք չկարողացանք հասնել երազանքին, բայց սա ֆուտբոլ է և այդպես լինում է։

– Դու դեռ թիմո՞ւմ ես:

– Անկեղծ ասած, չգիտեմ։ Կարծում եմ՝ սխալ է հիմա ասել՝ գլուխս տեղում չէ, դժվար է այս հոգեվիճակում որոշում կայացնել։

Հիմա ասել, որ սա վերջն է, նշանակում է շտապել։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Ես չեմ փակում ազգային հավաքականի դռները, բայց հարյուր տոկոսով չեմ ասում, որ կմնամ։ Ես ոչինչ չեմ կարող երաշխավորել»,- ասել է 30-ամյա բրազիլացին ու ՊՍԺ-ի հարձակվողը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ