Instagram-ը հայտարարել է՝ մինչև 13 տարեկան երեխաների համար նախատեսված նոր հավելվածի՝ Instagram Kids-ի թողարկման ծրագրի դադարեցման մասին։
Այս մասին հայտնել է Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին։
Դադարեցման պատճառը դարձել է ինֆորմացիայի արտահոսքն այն մասին, որ հավելվածն ազդեցություն է ունենալու պատանիների հոգեկան առողջության վրա։
Մոսերին նշել է, որ սա չի ենթադրում իրենից, որ ընկերությունը հրաժարվել է այդ գաղափարից։
Նա ընդգծել է, որ երիտասարդներն արդեն իսկ միացած են համացանցին ու հավելվածը կարող է տարիքին համապատասխան փորձ տալ նրանց։